Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հունվարի 2025 թ.

ԱՆԱՀԻՏ ՄԻԽԱԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ «ԱՐԱՔՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Արաքսի բժշկաակն ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 9-ի եզրակացությունը և Անահիտ Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Անահիտ Միխաելի Մկրտչյանին 2025 թվականի հունվարի 15-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

2. Անահիտ Միխաելի Մկրտչյանին հետ կնքել 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b12d1e1f-a1ea-4a33-bb4d-cf51248b1f49



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner