Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Արաքսի բժշկաակն ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 9-ի եզրակացությունը և Անահիտ Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Անահիտ Միխաելի Մկրտչյանին 2025 թվականի հունվարի 15-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:
2. Անահիտ Միխաելի Մկրտչյանին հետ կնքել 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: