Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արմեն Հարությունյանի 2025 թվականի հունվարի 15-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ Արմեն Կորյունի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող /04-085-0048-0019/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 98.9քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունները, 6.32քմ մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 1 պատուհանը՝ ընդամենը 1 միավոր՝ համաձայն «Գևորգ Թորոսյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024BKLYEY:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ձևափոխված դռան կամ պատուհանի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, 725.4*105.22քմ=76327 /յոթանասունվեց հազար երեք հարյուր քսանյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*1=1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 76327+1209=77536 /յոթանասունյոթ հազար հինգ հարյուր երեսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 77536 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: