Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-085-0049-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրի նշանակության 0.0647 հա այլ հողը օտարել աճուրդային կարգով: 2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-085-0049-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրի նշանակության 0.0647 հա այլ հողիհամար 1000000 / մեկմիլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ: 4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |