Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2025 թ.

ԱՐԱՄ ԿԱՄՈՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արամ Պետրոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ Արամ Կամոյի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող /04-085-0068-0014/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 26,53քմ արտաքին մակերեսով բնակելի տունը /նկուղ/, 161,64քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ համաձայն «Ջեմմա Վարդանյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024Z2VVJX։

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*188.17քմ=227498 /երկու հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր իննսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ;

3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 227498 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:

4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4b085c84-a89b-4556-b91c-dd5e478d141c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner