Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1. Արաքս համայնքի վարչական շրջանների համար աղբամանների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 2․700․000 /երկու միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |