Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Հայկ Ալեքսանի Հովսեփյանի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի բնակիչ Հայկ Ալեքսանի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող /04-050-0054-0013/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 21,5քմ արտաքին մակերեսով բնակելի նկուղը, 205,0քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 89,3քմ արտաքին մակերեսով ձեռնահարկը, 10,9քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 17,5քմ մակերեսով ծածկը, 2,1քմ արտաքին մակերեսով զուգարանը, ինքնակամ բացված 1 դուռը` ընդամենը 1 միավոր՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024ENJZEP։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 616,8 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ձևափոխված դռան համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ. 1028*315,8քմ=324642 /երեք հարյուր քսանչորս հազար վեց հարյուր քառասուներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*1=1028 /մեկ հազար քսանութ/ Հայաստանի Հանրապետության դրամ 616,8*30,5քմ=18812 /տասնութ հազար ութ հարյուր տասներկու/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 324642+1028+18812=344482/երեք հարյուր քառասունչորս հազար չորս հարյուր ութսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 344482 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Խորոնք գյուղի N900325192152 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: