Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2022 թվականի N 104-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ՋՐԱՌԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24–Ի N 47–Ա ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով և 4–րդ մասի 3–րդ կետով, 34–րդ հոդվածի 1–ին և 4–րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63–րդ հոդվածի 1–ին մասի «ա» ենթակետով, 64–րդ հոդվածի 1–ին մասով, հիմք ընդունելով Լուսինե Ղազարյանի 2022 թվականի հուլիսի 8–ի դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին Ջրառատ համայնքի ավագանին վերազանցել է իր լիազորությունները՝ ընդունելով օրենքի սխալ կիրառմամբ և ոչ իրավաչափ որոշում․

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.    Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի նախկին Ջրառատ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 24–ի ««Ջրառատ» մանկապարտեզի տնօրենի վերջնահաշվարկը /արձակուրդային/ չվճարելու մասին» N 47–Ա որոշումը։

2.    Արաքս համայնքի «Ջրառատի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի տնօրենին՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել Լուսինե Ղազարյանի վերջնահաշվարկի ամբողջական վճարումը։

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner