Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 9–րդ ենթակետը և Ա/Ձ Անժելա Բաբուջյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Ա/Ձ Անժելա Բաբուջյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում 2024 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներին վաճառել ոգելից խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ։
2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 9–րդ ենթակետի համաձայն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: