Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024S88HTV), շինությունը իրականացրած անձի` քաղաքացի Հակոբ Ավագի Ավագյանի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղում գտնվող 38,3քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 15,3քմ արտաքին մակերեսով խանութը ճանաչել Արաքս համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Մեծամոր, Մեծամորի խճուղի փողոց, 2/3 հասցեն:
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Հակոբ Ավագի Ավագյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Հակոբ Ավագի Ավագյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Արաքս համայնքի, Մեծամոր գյուղի, Մեծամորի խճուղի փողոց, 2/3 հասցեում գտնվող 0,00383հա /կադաստրային ծածկագիր 04-064-0006-0010/ մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է հասարակական նշանակության շինությունների 1քմ-ի համար` 10881 Հայաստանի Հանրապետության դրամ: 10881*15,3քմ=166479 /մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր յոթանասունինը/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Մեծամոր գյուղի N900325180157 հաշվեհամարին:
5. 1քմ հողամասի օտարման վճարը հասարակական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկը չգերազանցող կառույցների համար` 1221 Հայաստանի Հանրապետության դրամ, կրկնապատիկը գերազանցող հողամասի համար՝ 3663 Հայաստանի Հանրապետության դրամ, 1221*30,6քմ=37363 /երեսունյոթ հազար երեք հարյուր վաթսուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, 3663*7,7քմ=28205 /քսանութ հազար երկու հարյուր հինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը 37363+28205=65568 Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Մեծամոր գյուղի N900325180132 հաշվեհամարին: Վճարման ենթակա է ընդամենը 166479+37363+28205=232047 Հայաստանի Հանրապետության դրամ:
6. Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
8. Ուժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի «Ինքնակամ կառուցված շինությունները համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հողամասը ուղղակի վաճառքով Հակոբ Ավագի Ավագյանին օտարելու մասին» N1493-Ա որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: