Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Միշա Սահակյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի բնակիչ Միշա Անդրյազի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող /04-023-0057-0014/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 67,9քմ մակերեսով ծածկը, 40,3քմ արտաքին մակերեսով լողավազանը, 45,0քմ մակերեսով ծածկը, 34,6քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 10,5քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Աիդա Բաղրամյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024M57GBF։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 725,4*198,3քմ=143847 /մեկ հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր քառասունյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 143847 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Արտիմետ գյուղի N900325154103 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: