Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 134-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՅԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N40-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գայի բժշկական ամբուլատորիա», «Արաքսի բժշկական ամբուլատորիա», «Ջրառատի բժշկական ամբուլատորիա», «Ապագայի բժշկական ամբուլատորիա», «Գրիբոյեդովի բժշկական ամբուլատորիա», «Խորոնքի բժշկական ամբուլատորիա», «Առատաշենի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, միաձուլման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու եվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 40-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման նախաբանում  «9-րդ» բառից հետո լրացնել «հոդվածով» բառով,

2) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան համայնքի բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է։»․

3) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում (բացի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունից  և սպասարկումից)։»․

 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner