Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 40-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՅԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԳԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», «ԱՐԱՔՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», «ՋՐԱՌԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», «ԱՊԱԳԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», «ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», «ԽՈՐՈՆՔԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», «ԱՌԱՏԱՇԵՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի և 64-րդ հոդվածի 1-ին մասերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  9-րդ, 14-րդ հոդվածի 2-րդ մասի ը) կետով և 24-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գայի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.840967), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.841077), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Ջրառատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.840265), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Ապագայի  բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.839384), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գրիբոյեդովի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.838764 ),  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Խորոնքի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 99.215.843133) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Առատաշենի  բժշկական ամբուլատորիա» (պետական գրանցման համարը՝ 99.215.839001) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Սահմանել, որ՝ 
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Գայի բժշկական ամբուլատորիա», «Արաքսի բժշկական ամբուլատորիա»,  «Ջրառատի բժշկական ամբուլատորիա», «Ապագայի բժշկական ամբուլատորիա», «Գրիբոյեդովի բժշկական ամբուլատորիա», «Խորոնքի բժշկական ամբուլատորիա» և «Առատաշենի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է  և վերջինիս  են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան համայնքի բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա. Բնակչության առողջության պահպանումը և բարելավումը
բ.  Առողջ ապրելակերպի քարոզչությունը
գ. Հիվանդությունների կանխարգելումը
դ.Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը
4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմինը Արաքս համայնքի ղեկավարն է՝ հետևյալ լիազորություններով՝
ա. Կազմակերպության կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով իրականացնում է կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ըստ անհրաժեշտության՝ հանդես է գալիս հիմնադրի անունից.
բ. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.
գ. Կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
դ. Լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ե. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության ամրացված համայնքային սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.
զ. Հիմնադրի որոշմամբ՝ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է. Հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ը. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
3.  Արաքս Համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց  օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը, արժեքը, հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը:
2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել միաձուլվող կազմակերպությունների գործունեության դադարման և միաձուլման արդյունքում ստեղծվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի  բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը, գույքի հանձնման և ընդունման աշխատանքները, հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը:        
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելվածի:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner