Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 65-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0008-0011 կադաստրային ծածկագրով, 0․34 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը, դպրոցի կառուցման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |