Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արաքս համայնքի Խորոնք վարչական ղեկավարի նստավայրի համար դուռ և պատուհաններ ձեռքբերման նպատակով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեի 01․1․1-ի (Արաքսի համայնքապետարան) 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից 420․000 ( չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ հատկացնել Խորոնք վարչական նստավայրի համար դուռ և պատուհաններ ձեռք բերելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |