Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով,հիմք ընդունելով <<Լույսի կանչ>> սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության 2023 թվականի հուլիսի 27-ի գրությունը՝ 2023 թ․ օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային ,Գայ գյուղի օրվան նվիրված միջոցառումների և ծրագրերի իրականացման նպատակով և Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 1 300․000 (մեկ միլիոն երեք հարյուր) ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |