Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏԻՉԻ ԹԵՄՈՒՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի բնակիչ Սամվել Մկրտիչի Թեմուրյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Ջրարբի գյուղի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 6/1 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 18.03.1994թ. թիվ 1 որոշման հիման վրա / 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.016հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 6/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Մկրտիչի Թեմուրյանի /ծնվ.1983թ./, Ալվարդ Մայիսի Թեմուրյանի /ծնվ.1958թ./, Մկրտիչ Վարդանի Թեմուրյանի /ծնվ. 1954թ./, Վարդան Մկրտչի Թեմուրյանի /ծնվ.1976թ./, Սոֆիա Մկրտչի Թեմուրյանի/ծնվ․1977թ․/, Լուսինե Մկրտիչի Թեմուրյանի/ ծնվ․ 1980թ․/  գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.016հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն`107,8քմ կառուցված 1998թ, ավտոտնակ՝ 33,3քմ կառուցված 1998թ, սանհանգույց՝ 1,7քմ կառուցված 1998թ, զուգարան՝ 3,2քմ կառուցված 1998թ, անասնաշենք՝ 37,9քմ կառուցված 1998թ, պարիսպ` 1,4քմ կառուցված 1998թ․/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Սամվել Մկրտիչի Թեմուրյանի /ծնվ.1983թ./, Ալվարդ Մայիսի Թեմուրյանի /ծնվ.1958թ./, Մկրտիչ Վարդանի Թեմուրյանի /ծնվ. 1954թ./, Վարդան Մկրտչի Թեմուրյանի /ծնվ.1976թ./, Սոֆիա Մկրտչի Թեմուրյանի/ծնվ․1977թ․/, Լուսինե Մկրտիչի Թեմուրյանի/ ծնվ․ 1980թ․/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Ջրարբի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 6/1 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ավետիք Սենիքերիմյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner