Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի բնակիչ Սամվել Մկրտիչի Թեմուրյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Ջրարբի գյուղի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 6/1 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 18.03.1994թ. թիվ 1 որոշման հիման վրա / 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.016հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 6/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Մկրտիչի Թեմուրյանի /ծնվ.1983թ./, Ալվարդ Մայիսի Թեմուրյանի /ծնվ.1958թ./, Մկրտիչ Վարդանի Թեմուրյանի /ծնվ. 1954թ./, Վարդան Մկրտչի Թեմուրյանի /ծնվ.1976թ./, Սոֆիա Մկրտչի Թեմուրյանի/ծնվ․1977թ․/, Լուսինե Մկրտիչի Թեմուրյանի/ ծնվ․ 1980թ․/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.016հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն`107,8քմ կառուցված 1998թ, ավտոտնակ՝ 33,3քմ կառուցված 1998թ, սանհանգույց՝ 1,7քմ կառուցված 1998թ, զուգարան՝ 3,2քմ կառուցված 1998թ, անասնաշենք՝ 37,9քմ կառուցված 1998թ, պարիսպ` 1,4քմ կառուցված 1998թ․/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Սամվել Մկրտիչի Թեմուրյանի /ծնվ.1983թ./, Ալվարդ Մայիսի Թեմուրյանի /ծնվ.1958թ./, Մկրտիչ Վարդանի Թեմուրյանի /ծնվ. 1954թ./, Վարդան Մկրտչի Թեմուրյանի /ծնվ.1976թ./, Սոֆիա Մկրտչի Թեմուրյանի/ծնվ․1977թ․/, Լուսինե Մկրտիչի Թեմուրյանի/ ծնվ․ 1980թ․/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Ջրարբի Ղ. Աղայան փողոց 1-ին փակուղի 6/1 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: