Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 10-ի N 02-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 51-րդ և 52-րդ կետերով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Արաքս համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Նահապետյանի թեկնածությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |