Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 13-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2025 թվականի N 13-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԻԴԱ ՂԱՐԻԲԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը /ծնվ. 1956թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Գայ գյուղի Խ. Աբովյան փողոց 42 հասցեում գտնվող, իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2024թ-ի թիվ 6383 սեղանամատյանի/ 0,16հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.03ա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Խ. Աբովյան փողոց 42 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Աիդա Ղարիբի Հովհաննիսյանի /ծնվ. 1956թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,16հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.03 հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 198,6քմ կառուցված 1980թ, ԲՊ` 45,6քմ կառուցված 1980թ, անասնաշենք` 24,5քմ կառուցված 1980թ, խորդանոց` 4,6քմ կառուցված 1980թ, ծածկ` 5,8քմ կառուցված 1980թ, /: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Աիդա Ղարիբի Հովհաննիսյանի /ծնվ. 1956թ./ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գայ, Խ. Աբովյան փողոց 42 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner