Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Արաքս համայնքապետարանի կարիքների համար երկու համակարգիչներ և երկու տպիչ սարքեր ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի հաստատված բյուջեի 01.1.1 /Արաքսի համայնքապետարան/-ի 5122 /վարչական սարքավորումներ/ հոդվածից հատկացնել 940.000 /ինը հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: