Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2021 թվականի հունիսի 22-ի N 151 դրական եզրակացությունը, քաղաքացի Հակոբ Երեմի Հովյանի լիազորված անձ՝ Հարություն Խարազյանի 2022 թվականի հունվարի 10-ի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Հակոբ Երեմի Հովյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.0415 հա վարելահողը /Կծ 04-033-0225-0038/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի՝ «հասարակական կառուցապատման հողերի» գործառնական նշանակության:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայ համայնքի 2021 թվականի հուլիսի 9-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N25 որոշումը:
3.Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
4.Սույն որոշուն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |