Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, առաջնորդվելով 12.08.2013թ. թիվ 42-Ն «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 «Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով և նպատակ ունենալով ապահովել մանկապարտեզ հաճախող երեխաներին որակյալ, բարձր կալորիականությամբ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով:
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հաստատել սույն որոշման թիվ 1 հավելվածով ներկայացված Արաքս համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին տրվող սննդամթերքի անվանացանկը և մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված սննդամթերքի չափաբաժնի ծավալը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ-ի հունվարի 1-ից: |