Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, Արաքս համայնքի դպրոցների 2024-2025 թ․թ. ուսումնական տարվա առաջին դասարանի աշակերտների համար նվերներ ձեռք բերելու նպատակով, հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Արաքս համայնքի դպրոցների 2024-2025 թ․թ․ ուսումնական տարվա առաջին դասարանի աշակերտների համար նվերներ ձեռքբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 3.000.000 (երեք միլիոն) դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |