Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2.Վահան Աշոտի Ազատյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.30629 հա (ծածկագիրը՝ 04-033-0225-0043, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասից առանձնացված 0.05713 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |