Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՇԽԱՆ ՍԱՐԻԲԵԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N920-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի բնակիչ Իշխան Սարիբեկի Կիրակոսյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Հայկաշեն գյուղի 8-րդ փողոց 9 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 07.05.1992թ. թիվ 5 որոշման հիման վրա / 0.13 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.026հա հողամասի և օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի 8-րդ փողոց 9 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարիբեկ Իշխանի Կիրակոսյանի /ծնվ.1959թ./, Սեդա Գրիշայի Կիրակոսյանի /ծնվ.1963թ./, Արմինե Սարիբեկի Կիրակոսյանի /ծնվ.1984թ/, Նարինե Սարիբեկի Կիրակոսյանի /ծնվ.1986թ./, Իշխան Սարիբեկի Կիրակոսյանի /ծնվ.1990թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,13հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.026հա հողամասի և օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /անասնաշենք` 65,7քմ կառուցված 1985թ, մառան` 5,4քմ կառուցված 1985թ./: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Սարիբեկ Իշխանի Կիրակոսյանի/ծնվ.1959թ./, Սեդա Գրիշայի Կիրակոսյանի /ծնվ.1963թ./, Արմինե Սարիբեկի Կիրակոսյանի /ծնվ.1984թ/, Նարինե Սարիբեկի Կիրակոսյանի /ծնվ.1986թ./, Իշխան Սարիբեկի Կիրակոսյանի /ծնվ.1990թ./սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Հայկաշեն, 8-րդ փողոց 9 հասցե:

5.Ուժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 14-ի «Բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ Իշխան Սարիբեկի Կիրակոսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին » N920-Ա որոշումը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner