Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-ին հոդվածով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ /ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով/ կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեի ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլվում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |