Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698–Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի 04-086-0007-0023 կադաստրային ծածկագրով հողամասը, որը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն, ճանաչել համայնքային սեփականության գույք։ 2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |