Սույն թվականի փետրվարի 24-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, ոլորտային պատասխանատու ղեկավարների և համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները:
Քննարկվեցին համայնքին վերաբերող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցեր։ 📎Բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և նոր հանձնարարականներ։ |