Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Խաչիկ Ալեքսանյանի 2024 թվականի հունվարի 16-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի բնակիչ Խաչիկ Ցոլակի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող /04-023-0027-0001/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 38,7քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 27,3քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 2,3քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 2,7քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Արսեն Մելքոնյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024WRBV9H։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*38,7քմ=46788 /քառասունվեց հազար յոթ հարյուր ութսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ, 725.4*32,3քմ=23430 /քսաներեք հազար չորս հարյուր երեսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 46788+23430=70218 /յոթանասուն հազար երկու հարյուր տասնութ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 70218 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Արտիմետ գյուղի N900325154103 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: