Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ, 25-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024թվականի ապրիլի 23-ի N01/7/03022-2024 գրությունը, անշարժ գույքի սեփականության իրավունքի N 21112023-04-0033 վկայականը և սեփականատեր Նարեկ Մելքոնյանի 2024 թվականի հունվարի 11-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Նարեկ Մանվելի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Լուսագյուղի խճուղի փողոց 1/2 հասցեում գտնվող 0.1732 հա մակերեսով բնակավայրերի նշանակության՝ 0.0998հա բնակելի կառուցապատման և 0.0734հա այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասի:

2. Նշված հողամասի վրա գտնվող 121,5քմ մակերեսով շինությունների գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության:

3.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն՝ սույն 1732 քմ մակերեսով՝ 0.0998հա բնակելի կառուցապատման և 0.0734հա այլ հողեր հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման, այլ հողեր հաշվեկշռից և ներառել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում: Հողամասում առկա 121,5քմ մակերեսով շինությունները հանել բնակելի մակերեսների հաշվեկշռից և ներառել հասարակական նշանակության շինությունների հաշվեկշռում

4. Հողամասին տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ, Լուսագյուղի խճուղի փողոց 1/2:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner