Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 17-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՄՈՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,2744 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող 04-064-0101-0044 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,2744 հա /0,2263հա վարելահող, 0,0481հա այլ հողատեսք/ հողատարածքը օտարել աճուրդային կարգով:

2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-064-0101-0044 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,2744 հա հողատարածքի համար 1370000 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով:

3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:

4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԵՓԽԱՆՅԱՆ ՍԵՎԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner