Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 85-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՅԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34–րդ հոդվածներով․

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի «Անհատույց օգտագործման իրավունքով «Մանկական զարգացման հիմնադրամ» մանկական զարգացման կենտրոնին անշարժ գույք տրամադրելու մասին» N41-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը հանդիսացող Գայ գյուղ, Մ. Սարյան փողոց 3 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 04-033-0046-0003/ մշակույթի տան առաջին հարկից մեկ սենյակ՝ 24 քառ․ մետր մակերեսով և երկրորդ հարկից՝ թիվ 3,4,5 սենյակները, 111,2 քառ․ մետր մակերեսով տարածքը /այսուհետ` գույք/, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել «Մանկական զարգացման հիմնադրամ» մանկական կենտրոնին՝ սոցիալական ծրագրի իրականացման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner