Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՐԳՈՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի բնակիչ Թորգոմ Տերտերյանը /ծնվ.1943թ/ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ ՝ Գրիբոյեդով գյուղի Մ. Մկրտչյան փողոց 4 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 06.03.1991թ. թիվ03 որոշման/ 0,12հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.024հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի Մ. Մկրտչյան փողոց 4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Թորգոմ Հովհաննեսի Տերտերյանի /ծնվ. 1943թ/, Քրիստոնա Փանոսի Տերտերյանի /ծնվ. 1949թ/, Հրաչյա Թորգոմի Տերտերյանի /ծնվ. 1968թ/, Հասմիկ Թորգոմի Տերտերյանի /ծնվ. 1970թ/, Հրանտ Թորգոմի Տերտերյանի /ծնվ. 1972թ/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,12հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.024հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 95.9քմ կառուցված 1980թ, Ծ/մ` 3.5քմ կառուցված 1980թ, ծածկ` 25.3քմ կառուցված 1980թ, բնակելի տուն` 97.3քմ կառուցված 1989թ, Բ/պ` 25.8քմ կառուցված 1989թ, աստիճանահարթակ` 12.3քմ կառուցված 1989թ, խորդանոց` 4.7քմ կառուցված 1988թ,անասնաշենք` 18.4քմ կառուցված 1985թ, ծածկ` 34.6քմ կառուցված 1985թ, պարիսպ` 1.2քմ կառուցված 1990թ/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Թորգոմ Հովհաննեսի Տերտերյանի /ծնվ. 1943թ/, Քրիստոնա Փանոսի Տերտերյանի /ծնվ. 1949թ/, Հրաչյա Թորգոմի Տերտերյանի /ծնվ. 1968թ/, Հասմիկ Թորգոմի Տերտերյանի /ծնվ. 1970թ/, Հրանտ Թորգոմի Տերտերյանի /ծնվ. 1972թ/սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գրիբոյեդով, Մ. Մկրտչյան փողոց 4 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9713c43c-816c-47aa-8b41-db4523ffacd2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner