Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը, 2024 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը ինչպես նաև Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |