Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵԴԱ ԼԵՎԻԿԻ ԿՈՐՇՈՒՆՈՎԱՅԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Սեդա Լևիկի Կորշունովայի /ծնվ. 1985թ/ լիազորված անձ Հերմինե Հայրապետյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Գրիբոյեդով գյուղի Հ. Թումանյան փողոց 6 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրերի` 2024թ-ի թիվ 7473, 2017թ-ի թիվ 6589, թիվ 6590, թիվ 6591, թիվ 6592 սեղանամատյանի/ 0,16հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի Հ. Թումանյան փողոց 6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդա Լևիկի Կորշունովայի /ծնվ. 1985թ/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,16հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն /նկուղ/` 22,2քմ ԿԳ, բնակելի տուն   /նկուղ/` 99,1քմ կառուցված 1996թ, բնակելի տուն` 133,4քմ ԿԳ, ծածկ` 5,2քմ կառուցված 1996թ, ծածկ` 30,9քմ կառուցված 1996թ, ծածկ` 31,8քմ կառուցված 1996թ, ավտոտնակ` 14,8քմ ԿԳ /: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Սեդա Լևիկի Կորշունովայի /ծնվ. 1985թ/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գրիբոյեդով, Հ. Թումանյան փողոց 6 հասցե:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d3011d0b-512b-4950-a538-c7edb298de0a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner