Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Սմբատ Ինջիղուլյանի 2022 թվականի սեպտեմբերի 2–ի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2. Քաղաքացի Սմբատ Սամվելի Ինջիղուլյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.4591 հա (ծածկագիրը՝ 04-033-0223-0040, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0.0600 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |