Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող բնակավայրերի նշանակության` 04-033-0095-0011 կադաստրային ծածկագրով 0,1482 հա այլ հողատարածքը 25 տարի ժամկետով: 2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 0,1482 հա-ի համար` 30000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 1500 Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |