Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ԿԱՐԵՆ ՆՇԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 18 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Նշանի Կարապետյանի  2024 թվականի ապրիլի 16-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Կարեն Նշանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող /04-033-0079-0006/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 28,2քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 35,9քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 37,3քմ արտաքին մակերեսով ծածկը, 9,0քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 1,8քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակը, 7,7քմ մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 1 դուռը՝ համաձայն «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024AVM8KZ։ Ընդամենը 1 միավոր ձևափոխված դուռ:

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 853.2  Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ձևափոխված դռան համար 1422  Հայաստանի Հանրապետության դրամ,1422*103.2քմ=146750 /մեկ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր հիսուն/  Հայաստանի Հանրապետության դրամ, 853.2*16.7քմ=14248 /տասնչորս հազար երկու հարյուր քառասունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ,1422*1=1422 /մեկ հազար չորս հարյուր քսաներկու/  Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝146750+14248+1422=162420 /մեկ հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր քսան/  Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 162420 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Գայ գյուղի N900325165158 հաշվեհամարին:

4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

6. Ուժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 4-ի «Ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին» N18 որոշումը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝575af8e3-22c7-441c-a5d6-72f4d796aa89



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner