Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս, ուսումնասիրելով Հովհաննես Չավուշի Թորոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Հովհաննես Չավուշի Թորոսյանի /հասցե՝ ՀՀ,Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․ Հովտաշատ, Գ․ Չաուշի փ․, 10տ․/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ վերջինիս կողմից իրականացվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող 04-033-0004-0020 կադաստրային ծածկագրով, դրա համար չհատկացված հողամասի տարածքում առանց շինարարության թույլտվության ինքնակամ հեղուկ վառելանյութի լցակետի կառուցում։ Հովհաննես Թորոսյանի կողմից իրականացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2–րդ մասով սահմանված խախտումներ, այն է՝ «2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։
Վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունվարի 9-ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունիսի 03-ին կազմված արձանագրությունը։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Հովհաննես Թորոսյանը ստացել է առձեռն 2025 թվականի հունիսի 06-ին /հիմք՝ ծանուցագրի մեկ օրինակի վրա արված գրությունը և ստորագրությունը/։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Արաքսի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում վարչական լսման օր էր սահմանվել 2025 թվականի հունիսի 12-ը, սակայն Հովհաննես Թորոսյանի դիմում-խնդրանքին ի պատասխան լսման օրը տեղափոխվել էր 2025 թվականի հունիսի 16-ին ժամը 15։00-ին, սակայն Հովհաննես Թորոսյանը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ Հովհաննես Թորոսյանի ներկայացուցիչ Շուշանիկ Զարմիկի Ասրյանի կողմից 2025 թվականի հունիսի 16-ին դիմում է ուղարկվել Արաքսի համայնքապետարան՝ խնդրելով հետաձգել վարույթի լսման օրը՝ գործի նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակահատված տրամադրելու հանգամանքով պայմանավորված։
Վերոգրյալից և վարչական վարույթի շրջանակներում լսում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ «Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում», Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 17-ի N 637-Ա որոշմամբ Հովհաննես Չավուշի Թորոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել էր /որոշումը Հովհաննես Չավուշի Թորոսյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2025 թվականի հունիսի 19-ին, հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 19–ին տրված N LO128387543AM ստացականը/։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ պարբերության համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը»։ 2025 թվականի հունիսի 04–ին հարուցված վարչական վարույթը համարել վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը վերացել է։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 09–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունիսի 03-ին կազմված արձանագրությունը։ Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 04-ի «Վարչական վարույթ հարուցելու մասին» ծանուցագիրը 2025 թվականի հունիսի 06-ին առձեռն ստացած լինելու փաստը։ Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 17-ի «Հովհաննես Չավուշի Թորոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին» N 637-Ա որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին այն փոստային առաքմամբ ուղարկած լինելու փաստը։ Վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ վարչական իրավախախտումների բացահայտման, վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման աշխատանքների իրականացման և վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննությանը մասնակցելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայքնի ղեկավարի 2025 թվականի հունվարի 23-ի N 12-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի /այսուհետ՝ Հանձնաժողով/ 2025 թվականի հունիսի 25-ի արձանագրությունը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Իրավախախտող Հովհաննես Չավուշի Թորոսյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 04-033-0004-0020 կադաստրային ծածկագրով, դրա համար չհատկացված հողամասի տարածքում առանց շինարարության թույլտվության ինքնակամ հեղուկ վառելանյութի լցակետ է կառուցվել։ Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Արաքսի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հովհաննես Չավուշի Թորոսյանը, լինելով պատշաճ ծանուցված, չի մասնակցել վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ կամ միջնորդություններ։ Արդյունքում Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը ներկայացվել է Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող Հովհաննես Չավուշի Թորոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ 2-րդ մասով սահմանված դրույթների խախտման չափերով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով», նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։ Տվյալ պարագայում իրավախախտողն Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող 04-033-0004-0020 կադաստրային ծածկագրով, դրա համար չհատկացված հողամասի տարածքում առանց շինարարության թույլտվության ինքնակամ հեղուկ վառելանյութի լցակետ է կառուցել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից ներկայացված արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Իրավախախտող Հովհաննես Չավուշի Թորոսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող 04-033-0004-0020 կադաստրային ծածկագրով, դրա համար չհատկացված հողամասի տարածքում առանց շինարարության թույլտվության ինքնակամ հեղուկ վառելանյութի լցակետ կառուցելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք: 3. Տալ պարտադիր ցուցում իրավախախտող Հովհաննես Չավուշի Թորոսյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո անհապաղ վերացնել իր կողմից կատարված իրավախախտման հետևանքները և տարածքը բերել նախնական տեսքին։ 4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 5. Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով: 6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: