Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետերով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 2025 թվականի օգոստոսի 16-ին Գայ գյուղում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված միջոցառում իրականացնելու նպատակով․ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |