Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 մարտի 2023 թ.

ԼԻԼԻԱ ԱՇՈՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Առատաշեն գյուղի բնակիչ Լիլիա Աշոտի Դանիելյանի 2023 թվականի մարտի 3-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Լիլիա Աշոտի Դանիելյանին  սեփականության իրավունքով պատկանող /04-013-0072-0006/ ծածկագրով  տնամերձ հողամասում  ինքնակամ կառուցված 80.5 քմ արտաքին մակերեսով  պահեստը, համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 20235QGWKP:

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է  օժանդակ շինությունների 1 քմ-ի համար՝ 616,8 ՀՀ դրամ.

 616,8*80,5քմ=49652 /քառասունինը հազար վեց հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ:

3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 49652 ՀՀ դրամ գումարը պետք է վճարվի Առատաշեն գյուղի N900325153162 հաշվեհամարին:

4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner