Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 236
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 128-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 128-Ա


Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՅ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 82-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0408-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի 0,5522 հա վարելահողը օտարել աճուրդային կարգով:

2.  Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել  04-033-0408-0007 ծածկագրով 0,5522 հա վարելահողի համար` 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

3.   Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:

4.   Մասնակցության վճար սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:

5. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքվ օտարելու մասին» N 82-Ա որոշումը:

7.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner