Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 49-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 49-Ն


Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀՏԶՀ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)՝ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում մանկապարտեզ կառուցելու համար: Համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը՝ ծրագրի ընդանուր արժեքի 7 տոկոսի չափով:

2.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցելու և համայնքի անունից ծրագրի իրականացմանը մասնակցելու համար ստեղծել Ծրագրի իրականացման կոմիտե (ԾԻԿ)՝ համաձայն հավելվածի:  

3.Դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)՝ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի 2-րդ Բաղադրիչի միջոցով իրականացնելու հետևյալ միջոցառումը.

   Արաքս համայնքում գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով:

   Համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը՝ ծրագրի ընդհանուր արժեքի 5 տոկոսի չափով:

4.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցելու և համայնքի անունից ծրագրի իրականացմանը մասնակցելու համար ստեղծել նախաձեռնող խումբ (ՆԽ)՝ համաձայն հավելվածի:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner