Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 61-Ա


Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

«ԳԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ և 69-րդ հոդվածներով , «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» ենթակետերով, 3-րդ մասով, 25-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3 կետի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 33-րդ կետը,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Լուծարել «Գայի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ՝ ՀՈԱԿ/ լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի հունիսի 1-ը:

2.Լուծարման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

3.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով /լուծարող/ նշանակելու լիազորությունը՝ կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:

4.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:

5.«Գայի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնլ Արաքս համայնքին:

6.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել լուծարվող ՀՈԱԿ-ի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner