Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 85-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 85-Ա


Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2022 թվականի հունիսի 7-ի   N 03421 գրությունը և Լուսագյուղ գյուղի բնակիչ Վարոս Կիրակոսյանի 2022 թվականի մայիսի 2-ի դիմումը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-048-0004-0039 ծածկագրով Էջմիածնի խճուղի 5/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.0249հահողամասին կից դիմային հատվածում առկա գյուղատնտեսական նշանակության  0.06 հա այլ հողատեսքից 0.0249 հա հողամասն ուղղակի վաճառքով` ընդլայնման նպատակով օտարել քաղաքացի Վարոս Ղուկասի Կիրակոսյանին, իսկ 0.0351 հա հողամասը տրամադրել վարձակալության 25 տարի ժամկետով` առանց կառուցապատման իրավունքի:

2.Վաճառքի գին սահմանել 0.0249 հա հողամասի համար 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Վարձակալության տրամադրման վարձավճար սահմանել 50000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner