Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով սեփականատեր Շուշանիկ Վարդանյանի 2022 թվականի մայիսի 23–ի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն:
2.Քաղաքացի Շուշանիկ Կիրակոսի Վարդանյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.0245 հա (ծածկագիրը՝ 04-012-0156-0003, գործառնական նշանակությունը՝ այլ հող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |