|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N 13-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՈՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.3456 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
- Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Խորոնք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության ` 04-050-0126-0009 ծածկագրով 0.3456 հա վարելահողը 25 տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
- Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման տարեկան վարձավճարի չափ սահմանել 0.3456 հա-ի համար` 18000 ՀՀ դրամ, մրցույթի մեկնարկային քայլը` 1000 ՀՀ դրամ:
- Մասնակցության վճարը սահմանել 10000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|