|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հունվարի 2025 թվականի N 130-Ա |
ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 7–րդ ենթակետը և Ա/Ձ Հակոբ Մելքոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Թույլատրել Ա/Ձ Հակոբ Մելքոնյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 1-ին եռամսյակին համար վաճառել հեղուկ վառելիք։ 2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 7–րդ ենթակետի համաձայն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|