Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-033-0010-0017 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի 0,5263 հա վարելահողը օտարել աճուրդային կարգով:
2.Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել 04-033-0010-0017 ծածկագրով 0,5263 հա վարելահողի համար` 2600000 /երկու միլիոն վեց հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: Մասնակցության վճար սահմանել 10000/տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: